Մաթևոսյան և գործընկերներ իրավաբանական ընկերություն

«Մաթևոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը մատուցում է իրավաբանական ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում: Ընկերության հիմնադիր է հանդիսանում դատաիրավական ոլորտի 20-ամյա աշխատանքային փորձառությամբ իրավաբան, տնտեսագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Ա.Վ. Մաթևոսյանը:

Ա.Վ. Մաթևոսյանի պրակտիկ գործունեությունը զուգորդվել է գիտակրթական աշխատանքով, որը ծավալվել և մինչ օրս ծավալվում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում:

Նպատակ ունենալով ապահովել բարձրորակ և պատշաճ իրավաբանական ծառայությունների մատուցում՝ Ա. Մաթևոսյանն, իր փորձառու թիմի հետ համատեղ, ներդնելով օրենսդիր, գործադիր, ֆինանսաբանկային, արտադրական և արդյունաբերական ոլորտներում իր բազմամյա աշխատանքային հմտությունները, փորձը և գիտելիքները, պատրաստակամ է սատարելու Ձեզ ձեր առջև ծառացած ցանկացած իրավական խնդրի լուծման հարցում:

Մեր աշխատանքի գլխավոր նպատակը Ձեր իրավուքների պաշտպանությունն է: