«Մաթևոսյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերությունը ծառայություններ է մատուցում քաղաքացիական իրավունքի բոլոր հարցերի վերաբերյալ: Ընկերության փորձառու իրավաբանները, հաշվի առնելով վստահորդի շահերը, և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, գործող օրենքներներով և իրավական ակտերով կազմում, կնքում, փոփոխում կամ դադարեցնում են քաղաքացիաիրավական պայմանագրեր, նախատեսված դեպքերում իրականացնում են պայմանագրով սահմանված իրավունքների պետական գրանցում (սեփականության վկայական, վարձակալության վկայական), իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցչություն դատական և արտադատարանական կարգով՝ կապված վստահորդին պատճատված գույքային և ոչ գույքային վնասի հատուցման հետ: Ընկերության ծառայությունները ներառում են նաև վիճահարույց գործարքներն անվավեր ճանաչելը, այդ թվում նաև գործարքները, որոնք կնքվել են բռնության, խաբերության և/կամ սպառնալիքի ազդեցության ներքո: Ընկերության իրավաբանները զբաղվում են բանկերի և վարկային կազմակերպությունների հետ դրամական փոխհարաբերություններից առաջացած վեճերի կարգավորմամբ: