Կորպորատիվ իրավունք

«Մաթևոսյան և գործընկերներ» ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում նաև իրավաբանական անձանց՝  խորհրդատվության մատուցման,  աութսորսինգի իրականացնելու միջոցով, ինչպես նաև ապահովելով ընկերության մշտական ներկայացուցչին հաճախորդի գրասենյակում: Մատուցվող ծառայությունների շրջանակը ներառում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա կազմակերպությունների  մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծում, հիմնադիր փաստաթղթերի մշակում,   պետական գրանցում,  հիմնադրի, տնօրենի, հիմնադիր փաստաթղթերում այլ  փոփոխոթյան փաստաթղթերի կազմում, պետական գրանցում,  ընկերությունների վերակազմակերպման գործընթացի իրավական ուղեկցում (միացում, միաձուլում, բաժանում, վերակազմավորում, առանձնացում),  այդ թվում՝ վերակազմակերպման հետ կապված փաստաթղթերի մշակում, կազմում, գրանցում, ինչպես նաև վերակազմակերպման արդյունքում առաջացող հարկային հետևանքների գնահատում, վերակազմակերպման գործընթացի հետ կապված այլ ծառայությունների մատուցում: Ներպետական և Ռուսաստանի դաշնության օրենսդրությամբ սահմանված  պայմանագրերի, համաձայնագրերի կազմում, այդ պայմանգրերի և համաձայնագրերի իրավաբանական փորձաքննություն, փոփոխությունների և լրամշակումների իրականացում, դատական պաշտպանություն, բաժնետոմսերի թողարկման և չեղարկման կազմակերպում, բանակցություններին և գործուղումներին ներկայացուցչի ապահովում, այդ թվում՝ օտար լեզուների իմացությամբ: Ընկերությունն իրականացնում է ազատ տնտեսական գոտիներում ընկերությունների գրանցում, բանկերի և վարկային կազմակերպությունների հետ գործարքներում ուղեկցում, այդ գործարքներից առաջացած հնարավոր ռիսկերի կանխատեսում, գնահատում և կորպորատիվ լուծումների առաջարկում:

«Մաթևոսյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում ֆիզիկական անձանց, Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց նկատմամբ սնանկ ճանաչելու վերաբերյալ ՀՀ դատարաններին համապատասխան դիմումներ ներկայացնելու դեպքում իրականացնում է սնանկության վարույթի ողջ գործընթացի ժամանակ տվյալ անձանց շահերի պաշտպանություն: