Մաքսային իրավունք

«Մաթևոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը տրամադրում է խորհրդատվություն մաքսային օրենսդրության և ընկերության մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի և հարկերի վճարման չափերի, կարգի և ժամկետների վերաբերյալ: Իրականացնում է օրենքով սահմանված չափից ավել վճարված մաքսատուրքերի և հարկերի  վերադարձման հարցերի ուղղորդում և աջակցում, հաճախորդի շահերի ներկայացում մաքսային մարմիններում,   մաքսային մարմինների հետ իրավահարաբերություններից ծագած վեճերի արտադատարանական և դատական կարգավորում, մաքսային մարմինների ոչ իրավաչափ որոշումների բողոքարկում և վիճարկում: