Ընտանեկան իրավունք

«Մաթևոսյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերությունը տրամադրում է խորհրդատվական, ներկայացուցչական, իրավաբանական և փաստաբանական ծառայություններ ընտանեկան իրավունքի ոլորտում: Մատուցվող ծառայությունները ներառում են ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված իրավահարաբերությունները, ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու գործընթացում ծագած վեճերի, ընտանիքի անդամների միջև անձնական ոչ գույքային և գույքային հարաբերությունների շուրջ ծագած վեճերի դատական և արտադատարանական կարգավորում և ներկայացուցչություն, ամուսնական պայմանագրի կազմում, ամուսնալուծության գործերով դատական ներկայացուցչություն, երեխաների նկատմամբ խնամքի, տեսակցության իրավունքի հարցերով դատական ներկայացուցչություն, ալիմենտի բռնագանձման պահանջով դատական ներկայացուցչություն, ամուսնալուծության արդյունքում առաջացող գույքային և այլ իրավունքների պաշտպանության կամ պահանջի դատական ներկայացուցչություն: