Ժառանգական իրավունք

«Մաթևոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունը մատուցում է ծառայություններ ժառանգության ընդունման, ձևակերպման, ինչպես նաև ժառանգական վեճերի լուծման գործընթացներում: Ժառանգության ընդունման գործընթացում դատական և արտադատարանական ներկայացուցչություն, փաստաթղթային անճշտությունների պարագայում իրավաբանական բնույթի փաստերի հաստատում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և խորհրդատվություն: Ժառանգության իրավունքի ձևակերպման ամբողջ գործընթացի իրականացում՝ ընդհուպ մինչև վերջնական արդյունքի գրանցում (սեփականության վկայականի տրամադրում):