Աշխատանքային իրավունք

«Մաթևոսյան և Գործընկերներ» իրավաբանական գրասենյակը մատուցում է իրավաբանական ծառայություններ աշխատանքային իրավունքի ոլորտում: Ընկերության կողմից մատուցվող իրավաբանական ծառայությունները ներառում են աշխատանքային և կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի կազմում և մշակում, ներքին իրավական ակտերի, ինչպես նաև այլ հարակից փաստաթղթերի մշակում և կազմում: Ընկերությունն իրականացնում է աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով գործատուի ոտնահարված իրավունքների և օրինական շահերի արտադատարանական և դատական պաշտպանություն, աշխատողի ոտնահարված իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն, չվճարված աշխատավարձի, դրան հավասարեցված այլ վճարների բռնագանձման վեճերով շահերի պաշտպանություն, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավահարաբերությունների շրջանակներում ծագած վեճերի դատական և արտադատարանական կարգավորում: