Հողային իրավունք

«Մաթևոսյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերությունը տրամադրում է խորհրդատվական, ներկայացուցչական, իրավաբանական և փաստաբանական ծառայություններ հողային իրավունքի ոլորտում: Մատուցվող ծառայությունները ներառում են ՀՀ հողային օրենսգրքով սահմանված իրավահարաբերություններից ծագող իրավունքների պետական գրանցման կազմակերպում և ապահովում, իրավունքը հաստատող փաստաթղթերի ստուգում, հողի նկատմամբ օտարման սահմանափակումների, գրավի, այլ ծանրաբեռնվածության պարզում, անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում՝ պայմանագրերի մշակում, կազմում, հողի նկատմամբ իրավունքի հետ կապված հարցերով դատական և արտադատարանական ներկայացուցչություն, վեճերի դատական վարում, հողային իրավունքի այլ հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատվության և իրավաբանական ծառայությունների մատուցում: Ընկերության իրավաբաններն իրականացնում են իրավասու պաշտոնատար անձանց կողմից ոչ իրավաչափ վարչական ակտերի վիճարկում դատական կարգով, ինչպես նաև վերջիններիս գործողությունների կամ անգործության վիճարկում: