Հարկային իրավունք

«Մաթևոսյան և  Գործընկերներ» իրավաբանական ընկերության կողմից իրականացվում է ՀՀ Հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն, հարկային ռիսկերի բացահայտում, գնահատում և շահավետ, ողջամիտ իրավական լուծման առաջարկ, իրավաբանական անձանց հարկային նախագծերի մշակում, հարկային մարմինների գործողությունների, որոշումների արտադատարանական կարգավորում և դատական վիճարկում, հարկային ստուգումների արդյունքների վերաբերյալ որոշումների (ակտերի) վիճարկում, լիազոր մարմնի կողմից հարկային ստուգումների իրականացման ընթացքում առաջացած հարցերի շուրջ հարկ վճարողին իր իրավունքների, պարտավորությունների և օրենսդրական խորհրդատվության տրամադրում, հարկային մարմինների կողմից իրականացված ոչ իրավաչափ գործողությունների, անգործության  վիճարկում, օրենքով սահմանված չափից  ավել վճարված հարկերի վերադարձ և/կամ հաշվանցման ապահովում: Ընկերությունը մատուցում է նաև այլ ծառայություններ և խորհրդատվություն՝ ուղղված հարկ վճարողի շահերի պաշտպանությանը ինչպես հարկային մարմիների, այնպես էլ այլ կառույցների կամ գերատեսչությունների հետ հարաբերություններում առաջացած վեճերի ժամանակ: