Բժշկական իրավունք

Բուժաշխատողների իրավաբանական խորհրդատվություն և շահերի պաշտպանություն

«Մաթևոսյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերությունն  ապահովում է բուժաշխատողների իրավունքների և շահերի բարձրակարգ պաշտպանություն՝ ապահովելով նրանց աշխատանքի և գործունեության համար անհրաժեշտ  անվտանգ  պայմաններ:

Մեր Ընկերության փորձառու իրավաբանները առաջարկում են բուժանձնակազմին մատուցվող հետևյալ ծառայությունները.

Բուժաշխատողի իրավունքների և շահերի պաշտպանություն, բուժաշխատողի նկատմամբ բողոքի, դատական գործի պարագայում մեղավորության աստիճանի պարզում և հնարավոր իրավական հետևանքի գնահատում: Բժշկական գործունեության իրականացման հետ կապված ցանկացած իրավաբանական խորհրդատվության տրամադրում, այդ թվում՝ աշխատանքային, հարկային, մաքսային, վարչական, քաղաքացիական և քրեական իրավունքի կարգավորման ոլորտի շրջանակներում: Օրենսդրի կողմից  նշված օրենսգրքերով սահմանված պատասխանատվության ենթարկելու հիմքերի, պատժի և պատասխանատվության չափի վերաբերյալ խորհրդատվություն:

Իրավունքների պաշտպանության տարբերակի ընտրության և հարակից հարցերում խորհրդատվություն: ՀՀ Առողջապահության նախարարություն, դատախազություն և այլ  պատկան մարմիններ դիմումների, հարցումների ներկայացում, ինչպես նաև նշված և այլ մարմիններում ներկայացուցչության իրականացում: Անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանը աջակցություն, բուժաշխատողների իրավունքների խախտման, այլ հակաիրավական գործողությունների փաստերի ֆիքսում: Գործի առանձնահատկություններից ելնելով համապատասխան  բողոքների կազմում, ներկայացում, դիրքորոշման և շահերի պաշտպանություն:

Դատական հայցի կազմում և անհրաժեշտ այլ փաստաթղթերի հավաքագրում և ձևակերպում:

Հետաքննության, նախաքննության մարմիններում և դատական բոլոր ատյաններում  վստահորդի  շահերի և իրավուքների  պաշտպանության իրականացում:

Դատական ակտերի հարկադիր   կատարման  ապահովում, հարկադիր կատարողի գործողություններին հետևողականության իրականացում, վարույթին և գործողություններին  մասնակցություն: Դատական ակտերի  ոչ պատշաճ  կատարման դեպքերում՝  կանխարգելիչ գործողությունների իրականացում, այդ թվում` բողոքների կազմում և ներկայացում վերադաս մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաև գործողությունների և անգործության դատական կարգով վիճարկում:
Իրավաբանական օգնություն բժշկական սխալի դեպքում

«Մաթևոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության  փորձառու իրավաբանները բուժաշխատողներին՝  բժշկական սխալի պարագայում մատուցում են  հետևյալ ծառայությունները.

«Մաթևոսյան և գործնկերներ» իրավաբանական-խորհրդատավական ընկերությունը՝ ՀՀ գործող փորձագիտական կազմակերպությունների ներգրավմամբ, ապահովում է համապատասխան բժշկական փորձաքննություներ, հարկ եղած դեպքում, ներգրավում է անկախ փորձառու մասնագետների, համագործակցում է «Ֆանարջյան» Կլինիկի հետ  ստեղծված իրավիճակի, առկա նյութերի և փաստաթղթերի  համալիր, բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության և փաստական նշանակություն ունեցող հանգամանքների գնահատման  գործընթացի իրականացումն ապահովելու նպատակով, որի  արդյունքներում  կբցահայտվեն գործի մանրամասների օբյեկտիվ պատճառները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա, մինչև անգամ գործի  արդյունքի արմատական փոփոխման և հանգուցալուծման վրա:

Ընկերության փորձառու իրավաբաններն իրականացնում են.

  • Ընթացակարգային հարցերի պարզում և քննարկում՝ հստակ իրավական դիրքորոշման ձևավորման նպատակով
  • Առկա փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրություն, մյուս կողմի ներկայացրած փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրություն, ծանոթություն դատական գործին
  • Դատական գործի համար պաշտպանական ռազմավարության մշակում
  • Օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ ապացույցների հավաքագրում
  • Գործի մինչդատական կարգավորմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում
  • Պետական մարմինների հետ անհրաժեշտ աշխատանքների իրականացում, անհրաժեշտ դիմումների, հարցումների իրականացում
  • Բժշկական հարցերով իրավաբանական խորհրդատվության տրամադրում՝ վեճի լուծման հնարավոր տարբերակների քննարկմամբ,
  • Դատական հայցադիմումի պատրաստում
  • Հայցադիմումի առարկությունների պատրաստում
  • Շահերի և իրավունքների դատական պաշտպանություն
  • Բժշկական փաստաթղթերի իրավական ուսումնասիրություն
  • Առողջապահական հիմնարկի նկատմամբ դատական հայցի ներկայացման հեռանկարների դիտարկում
  • Դատաբժշկական փորձաքննության կազմակերպում
  • Ընթացակարգային փաստաթղթերի կազմում՝ դիմում, բողոք, հայցադիմում