Ծառայություններ

Ցանկացած փաստաթղթերի և իրավիճակների իրավական վերլուծություն և փորձաքննություն.

Մեր ընկերության մասնագետների կողմից իրականացվում են ցանկացած փաստաթղթերի և իրավիճակների խորը, ամբողջական և  բազմակողմանի  իրավական վերլուծություն և փորձաքննություն :

Քաղաքացիաիրավական, քաղաքացիական դատավարության և այլ փաստաթղթերի մշակում և պատրաստում.

Մաթևոսյան և Գործընկերներ ՍՊԸ-ի մասնագետները,   պատասխանատվության բարձր զգացումով, կներդնեն իրենց գիտելիքները և հմտությունները, բազմամյա տարիների փորձը հայցադիմումների և այլ բնույթի դիմումների, գանգատների, բողոքարկումների, պահանջների, պայմանագրերի, համաձայնագրերի, լրացուցիչ համաձայնագրերի, տարբեր տեսակի և բնույթի ակտերի կազմման գործընթացում, կօգնեն Ձեզ պետական և տեղական կառավարման մարմինների, գործընկերների, գործակալների հետ փոխհարաբերություններում  անհրաժեշտ փաստաթղթերի կազմման և ներկայացման գործընթացում, համաձայն ՀՀ և ՌԴ օրենսդրությունների:

Մեր մասնագետները կկազմեն Ձեզ համար նաև մի քանի համակցված գործարքների վերաբերյալ /խառը/  պայմանագրեր, համաձայնագրեր և այլ տիպի փաստաթղթեր, որոնք ամբողջովին կհամապատասխանեն ՀՀ կամ Ձեր կողմից նախընտրած երկրի օրենսդրությանը:

Անշարժ գույքի հետ կապված գործարքներ

Մեր ընկերության աշխատակիցները իրականացնում են անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք, ապահովելով գործարքի պատշաճ կատարման  համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի իրավական վերլուծություն և ստուգում, պայմանգրերի, համաձայնագրերի, հարցումների կազմում, նոտարական վավերացման և պայմանագրերից իրավունքների պետական գրանցման կատարում, անշարժ գույքի և դրա հետ կապված վեճերի դատական պաշտպանություն և վիճարկում, ապօրինի շինությունների օրինականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստման, կազմման ապահովում, այդ թվում նախագծերի, շինարարության թույլտվության ստացում, ավարտական ակտերի համար անհրաժեշտ գործառույթների իրականացում:

Հաճախորդների  ներկայացուցչություն և շահերի պաշտպանություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում

Մեր ընկերությունը իրականացնում և ապահովում է մեր Հաճախորդների շահերի պաշտպանություն և ներկայացուցչություն բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ապահովելով անհրաժեշտ փաստաթղթերի կազմում՝ լիցենզիաներ և թույլտվություններ ստանալու հանար, լիազոր մարմինների կողմից  տեսչական ստուգումների անցկացման գործընթացում լիարժեք մասնակցություն, բանակցությունների վարում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, իրավապահ մարմինների, մարզպետարանների, քաղաքապետարանների հետ կապված ցանկացած հարցի իրավական գնահատում և  վերլուծություն, գործողությունների և անգործության վիճարկում, վարչական ակտերի,  վերադասության կարգով, բողոքարկումներ և դատական պաշտպանություն:

Հաճախորդների  ներկայացուցչություն, շահերի պաշտպանություն և ուղեկցում իրավապահ մարմինների և այլ վերահսկողական մարմինների կողմից ստուգումների իրականացման ժամանակ

-ՀՀ դատախազություն

-ՀՀ քննչական կոմիտե

-ՀՀ ոստիկանություն

-ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

-ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն

Վերը նշվածի հետ կապված <<Մաթևոսյան և Գործընկերներ>>ՍՊԸ-ն ապահովում և իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն, նախապատրաստում, կարգավորումներ և համապատասխանեցում ՀՀ գործող օրենսդրությանը, Հաճախորդի աշխատակիցների հետ համապատասխան բացատրական աշխատանքների անցկացում և ստուգման նախապատրաստում, ինչպես նաև.

-արագ արձագանքում անսպասելի ստուգումների և այցերի ժամանակ

-Հաճախորդի ուղեկցություն բացատրություններ և ցուցմունքներ տալու ժամանակ

-նախկան իրավապահ մարմիններին փաստաթղթերի տրամադրումը այդ փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն և կարգավորում

-Հաճախորդի շահերի ներկայացում ցանկացած երրորդ անձանց մոտ և երրորդ անձանց հետ հարաբերություններում

Վեճերի  միջդատական կարգավորում, մեդիացիա

Իրավաբանական ծառայությունների ժամանակակից  գնահատման չափանիշներից մեկն է մասնագետների ունակությունները և հմտությունները կապված  վեճերի արտադատական կարգով լուծման հնարավորություններով:

Մեր մասնագետները, ներդնելով իրենց գիտելիքները և փորձը փոխշահավետ բանակցությունների միջոցով վեճերի լուծման հարցերով, կձերբազատեն Ձեզ դատական երկարատև գործընթացից՝ ապահովելով Ձեզ համար ցանկալի արդյունք:

Հաճախորդների շահերի պաշտպանություն

«Մաթևոսյան և Գործընկերներ» ՍՊԸ-ն իրականացնում և ապահովում է իր Հաճախորդների շահերի ամբողջական պաշտպանություն ՀՀ և ՌԴ  բոլոր դատական ատյաններում, պետական մարմիններում և գերատեսչություններում, միջազգային, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող  կազմակերպություններում, իրականացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցում և լուծարում, ապահովում է ցանկացած իրավաբանական նշանակության հարցի և խնդրի կարգավորում, պայմանգարերի, համաձայնագրերի, հայցադիմումների, դիմումների, իրավական ակտերի կազմում, ներկայացում և պաշտպանություն, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ամբողջական փաստաթղթերի փաթեթների կազմում, աշխատանքային վեճերի կարգավորում, այդ թվում  դատական պաշտպանություն, ընտանեկան վեճերի կարգավորում, տնտեսվարող սուբյեկտների հետ փոխհարաբերություններում առաջացած վեճերի կարգավորում, իրականացնում և ապահովում է  օրեսնդրական ճշգրիտ լուծում Հաճախորդի ցանկացած խնդրին:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն

«Մաթևոսյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի փորձառու իրավաբանները և փաստաբանները պատրաստակամ են մատուցելու անվճար իրավաբանական ծառայություններ և անվճար իրավաբանական խորհրդատվություն ՀՀ բանակում ծառայող և մեր հայրենիքը պաշտպանող զինվորական ծառայողների ընտանիքներին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի, ՀՀ այլ օրենքների և իրավական ակտերի հետ կապված հարցերում:

Իրավաբանական աութսորսինգ

«Մաթևոսյան և Գործընկերներ» իրավաբանական գրասենյակն իրականացնում է նաև իրավաբանական ծառայությունների մատուցում բիզնեսին, ընկերությանը, գործարարին: Ընկերությունը տվյալ պարագայում ստանձնում է իրավաբանական բաժնի ողջ աշխատանքի իրականացումը: Մեր ընկերության բարձրակարգ մասնագետները ունեն տարիների փորձ, հմտություններ և գիտելիքներ, ինչպես փոքր և միջին ձեռնարկությունների, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ աշխատանքում:

Հաշվապահական հաշվառման և կադրային ծառայությունների մատուցում

  • Հաշվապահական հաշվառման ներդրում, վերականգնում և վարում Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին (ՀՀՄՍ) համապատասխան
  • Հաշվապահական և հարկային հաշվառման քաղաքականության մշակում
  • Կառավարչական հաշվառման վարում
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • Հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պլանավորում և հաշվարկում
  • Հարկային ռիսկերի գնահատում և կառավարում
  • Տնտեսվարող սուբյեկտի շահերի պաշտպանություն ՀՀ հարկային,մաքսային,դատական և այլ պետական գերատեսչական մարմիններում
  • Պետական մարմինների կողմից իրենց իրավասության շրջանակներում անցկացվող ստուգումներին մասնակցություն
  • Պետական լիազոր մարմինների կողմից առաջադրվող ակտերի գանգատարկում ՀՀ ֆինանսների նախարարության գանգատարկման հանձնաժողովում, ՀՀ դատական և այլ մարմիններում
  • Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն
  • Աշխատանքային և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի, ինչպես նաև համաձայնագրերի կազմում
  • Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի կազմում
  • Ներքին կարգապահական կանոնների, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու ժամանակացույցերի (գրաֆիկների) կազմում
  • Աշխատավարձի հաշվարկավճարային, ինչպես նաև աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերի կազմում
  • Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառում իրականացնելուն առնչվող գործառույթների իրականացում